Վերջերս Ստամբուլում տեղի ունեցավ WINDOW 2012 միջազգային ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին դռներ-պատուհանների, ֆասադային համակարգերի բազմաթիվ բրենդներ և արտադրանքներ: Ցուցահանդեսին մասնակցում էր նաև հարավկորեական հանրահայտ LG Hausys ընկերությունը:
Հայաստանում LG Hausys-ի արտադրանքը ներկայացնում է Արտ Լեն Պլաստ ընկերությունը, որը ցուցահանդեսին մասնակցում էր դիտորդի կարգավիճակով: İSTANBUL WINDOW 2012 ցուցահանդեսը բավականին հեղինակավոր և հայտնի է ոլորտում, անցկացվում է 13-րդ անգամ, ունի 2 տարբեր բաժիններ` GLASS EXPO 2012 և DOOR EXPO 2012, նպատակն է արտադրողներին և սպառողներին ներկայացնել դռների, պատուհանների և, ընդհանրապես, ֆասադային արտադրանքների ու ծառայությունների ոլորտում առկա զարգացումները, նորարարությունները, նորաձևության տենդենցները:
Արտ Լեն Պլաստը, լինելով հայաստանյան շուկայի առաջատար ընկերություններից մեկը, կարողանում է յուրաքանչյուր նմանատիպ միջոցառումներից ստացված օգտակար տեղեկատվությունը ճիշտ ձևով օգտագործել, և հնարավորության սահմաններում ներդնել տեղական շուկայում:










