Անուն/Ազգանուն:

Էլ. փոստ:

Հարց:



 
ArtlenPlast

Ինչպես կատարել շերտավարագույրների ճիշտ ընտրություն՝ ըստ պատրաստման նյութի

Ինչպես կատարել շերտավարագույրների ճիշտ ընտրություն՝ ըստ պատրաստման նյութի

Շերտավարագույրների առաջարկը բավականին լայն է և ընտրության հարցում չսխալվելու համար անհրաժեշտ է հաշվի առնել, թե ինչ նյութից է այն պատրաստված: Ամենատարածվածներից են պլաստիկե, մետաղական, կտորից, փայտից և բամբուկից շերտավարագույրները: Ընտրություն կատարելիս առաջ կարևոր է ծանոթանալ դրանցից յուրաքանչյուրի առավելություններին: 

• Պլաստիկե շերտավարագույրները լայն տարածում են ստացել, օգտագործվում են հիմնականում խոհանոցներում, պատշգամբներում, լոգասենյակներում և անգամ հյուրասենյակներում: Պլաստիկե շերտավարագույրների հիմնական առավելություններն են ցածր գինը, հիգիենիկությունը և հեշտ խնամքը: 

• Մետաղական շերտավարագույրները հիմնականում պատրաստվում են թեթև ալյումինային ձուլվածքներից: Այս կոնստրուկցիաները բավականին մատչելի են և հիմնականում օգտագործվում են արդյունաբերական տարածքներում: Այնուամենայնիվ, կիրառելի են նաև խոհանոցներում և լոֆթ ոճի ինտերիերներում: Մետաղական շերտավարագույրները դիմացկուն են, հատուկ խնամք չեն պահանջում, պաշտպանում են ուլտրամանուշակագույն ճառագայթներից: 

• Կտորից շերտավարագույրները հատկապես վերջին շրջանում մեծ պահանջարկ են վայելում: Կտորից են հիմնականում ռուլոնային և ուղղահայաց շերտավարագույրները: Այս շերտավարագույրները հիմականում պատրաստվում են բամբակից, պոլիեսթերից, ժակարդ տեսակի գործվածքից:

• Փայտե շերտավարագույրները հիանալի են քանթրի կամ դասական ոճի ինտերիերներն ամբողջացնելու համար: Փայտե շերտավարագույրներն ունեն շատ առավելություններ։ Դրանք էկոլոգիապես մաքուր են, դիմացկուն, երկար կյանք ունեն, բնական տեսք են հաղորդում միջավայրին՝ միևնույն ժամանակ անչափ դասական են:  

• Բամբուկից շերտավարագույրները թեթև են, փակ վիճակում չափազանց քիչ տեղ են գրավում, դիմացկուն են, ջրակայուն, ունեն հաճելի բաց շագանակագույն բնական երանգ:  

• Ի դեպ, հաճախ հանդիպում են նաև նշված տեսակների բազմաֆակտուրային զուգորդումներ: Նման շերտավարագույրների վերին մասը պատրաստված է պլաստիկից, իսկ ներքևի հատվածը՝ տարբեր գործվածքներից:  Նման շերտավարագույրները յուրօրինակ տեսք են հաղորդում ինտերիերին:



Ե՞րբ պատվիրել ապակե լոգախցիկը՝ սալիկապատումից առա՞ջ, թե՞ հետո

Ե՞րբ պատվիրել ապակե լոգախցիկը՝ սալիկապատումից առա՞ջ, թե՞ հետո

Լոգասենյակի վերանորոգման ընթացքում հեշտ է բաց թողնել այն ճիշտ պահը, երբ պետք է զբաղվել լոգախցիկի ապակե միջնորմով։ Ապակին նախապես պատվիրելը կարող է հարմար թվալ․ մինչ վարպետները սալիկապատում են լոգասենյակը, այն արդեն


Ժամանակակից կոմերցիոն շենքերի ճակատների դիզայնի գաղափարներ

Ժամանակակից կոմերցիոն շենքերի ճակատների դիզայնի գաղափարներ

Կոմերցիոն շենքի ճակատը շատ ավելին է, քան պարզապես արտաքին հարդարանքը։ Այն ձևավորում է բիզնեսի մասին առաջին տպավորությունը, պաշտպանում շենքը եղանակային ազդեցություններից, նպաստում ներքին տարածքների հարմարավետությանը


Ինչպիսի՞ պատուհաններն են իրականում նվազեցնում դրսի աղմուկը

Ինչպիսի՞ պատուհաններն են իրականում նվազեցնում դրսի աղմուկը

Մարդաշատ ճանապարհին նայող ննջասենյակը կարող է լրջորեն խանգարել լիարժեք հանգստին։ Ավտոմեքենաների, մոտոցիկլետների, ավտոբուսների ձայները, ազդանշանները և գիշերային երթևեկությունը ստեղծում են մշտական աղմուկ, որի դեմ


Երբ պատուհանը փակ է, բայց այնուամենայնիվ փչում է․ 10 թաքնված պատճառ, թե ինչու են առաջանում քամու ներթափանցում եվ ջրի արտահոսք

Երբ պատուհանը փակ է, բայց այնուամենայնիվ փչում է․ 10 թաքնված պատճառ, թե ինչու են առաջանում քամու ներթափանցում եվ ջրի արտահոսք

Պատուհանը կարող է ամբողջությամբ փակ լինել, բայց,միևնույն է, ներս թողնել սառը օդ, փողոցի աղմուկ, փոշի կամ անձրևաջուր։ Խնդիրը միշտ չէ, որ ակնհայտ է։ Շատ դեպքերում դրա պատճառը թաքնված է փեղկի սեղմման ուժի, ջրահեռացման համակարգի


Հարցեր, որոնք կարելի է ուղղել ՊՎՔ պատուհաններ մոնտաժող- տեղադրողին

Հարցեր, որոնք կարելի է ուղղել ՊՎՔ պատուհաններ մոնտաժող- տեղադրողին

Տան սեփականատիրոջ ստուգաթերթ՝ ձեր բյուջեն, հարմարավետությունն ու երաշխիքը պաշտպանելու համար



ՊՎՔ պատուհաններ ընտրելիս շատերը հիմնական ուշադրությունը դարձնում են գնին և արտաքին տեսքին։


12345 ››