Անուն/Ազգանուն:

Էլ. փոստ:

Հարց:



 
ArtlenPlast

Մանկական սենյակի կահույքի ընտրությունը: Ինչի՞ վրա է անհրաժեշտ ուշադրություն դարձնել

Մանկական սենյակի կահույքի ընտրությունը: Ինչի՞ վրա է անհրաժեշտ ուշադրություն դարձնել

Մանկակական սենյակի կահույք ընտրելը չափազանց հաճելի, սակայն նաև բարդ և պատասխանատու գործընթաց է: Այն միանշանակ պետք է լինի գեղեցիկ, գրավիչ, սակայն կարևորագույն պայմանը դրա անվտանգությունն է: Հենց այս պատճառով էլ մանկական կահույքի ընտրությունը բավականին բարդ է: Ավելի հեշտ կողմնորոշվելու համար ցանկալի է հետևել հետևյալ օգտակար խորհուրդներին՝ 

Գույնի ճիշտ ընտրությունը


Մանկական սենյակի գունային ընտրությունը չափազանց կարևոր է: Հատկապես վաղ տարիքում գույները մեծ ազդեցություն ունեն երեխայի զարգացման վրա և քանի որ մանկական սենյակում երեխան շատ ժամանակ է անցկացնում, սենյակի գույները, բնականաբար, ազդում են երեխայի զարգացման և ինքնագիտակցության ձևավորման վրա: Մի փոքր ավելի մեծ երեխաների դեպքում գույների ճիշտ ընտրությունն ավելի հեշտ է: Հաշվի առնելով երեխայի խառնվածքը՝ հնարավոր է ընտրել ճիշտ գույներ, որոնք կնպաստեն երեխայի հոգեկան զարգացմանը: Օրինակ՝ փոքրիկ մելանխոլիկների համար ցանկալի է ընտրել շագանակագույն, մոխրագույն և դեղին երանգներ, իսկ վառ գույների օգնությամբ կատարել շեշտադրումներ: Փոքրիկ ֆլեգմատիկների վրա դրականորեն են ազդում կարմիր, նարնջագույն երանգները: Ցանկալի է սենյակը «զինել» այս երանգներով դետալներով: Սանգվինիկ երեխաների դեպքում իդեալական տարբերակը մանուշակագույնի երանգներն են: Կրտսեր սերնդի խոլերիկների դեպքում նախընտրելի են երկնագույնի, կանաչի և կապույտի երանգները:

Մանկական կահույքի նյութի ընտրությունը


Մանկական սենյակի կահույքը պետք է լինի ամուր, դիմացկուն, անվտանգ և էկոլոգիապես մաքուր: Հաշվի առնելով այս գործոնները՝ ընտրությունը ցանկալի է կանգնեցնել փայտե կահույքի վրա: Փայտե կահույքը գեղեցիկ է, ամուր: Միակ թերությունը թերևս համեմատաբար բարձր արժեքն է: Առավել մատչելի է սոճու փայտից կահույքը, բայց սա բավականին նուրբ փայտ է և հեշտությամբ վնասվում է, այսպիսով ակտիվ ու չարաճճի երեխաների դեպքում պետք է նկատի ունենալ, որ սոճուց կահույքի վրա կարճ ժամանակ անց կարող են հայտնվել ճաքեր ու վնասվածքներ: 

Եթե, այնուամենայնիվ, մանկական սենյակի համար չեք ցանկանում փայտե կահույք, կարող եք Ձեր ընտրությունը կանգնեցնել փայտաթեփային սալերի (ԴՍՊ) վրա: Իհարկե, պետք է հաշվի առնել, որ ԴՍՊ կահույքը դիմացկուն չէ, բացի այդ թունավոր նյութեր է արտանետում: Կահույքը չպետք է լինի Е1 դասից ցածր: Այս պարագայում արտանետված թունավոր նյութերը նվազագույն քանակի են և առողջության վրա բացասական ազդեցություն չեն թողնում: 

Միջանկյալ և անվտանգ նյութ է համարվում ՄԴՖ- ը: Այն էկոլոգիապես մաքուր է, վնասակար չէ առողջության համար: Մանկական սենյակի համար ՄԴՖ-ից կահույքը վատ ընտրություն չէ: 

Էրգոնոմիկա


Կահույքը պետք է ամբողջությամբ համապատասխանի երեխայի հասակին: Գնել երեխայի տարիքին անհամապատասխան, ավելի մեծ կահույք զուտ տնտեսելու նպատակով խորհուրդ չի տրվում: Այդպիսով երեխայի համար անհարմարություններ են ստեղծվում: Մանկական սենյակի պահարանն, օրինակ, չպետք է լինի 1,8 մ բարձր, իսկ խորությունը՝ 50- 55 սմ ավելի: 

Խաղանկյուն


Մանկական սենյակն անհրաժեշտ է այնպես պլանավորել և կահավորել, որպեսզի գոնե մի փոքր անկյուն մնա խաղալու համար: Խաղը երեխայի զարգացման հարցում կարևոր նշանակություն ունի և այս հանգամանքն աչքաթող անել չի կարելի:  

Եվ վերջում, մանկական սենյակը կահավորելիս ամենակարևոր նախապայմաններից են ապահովությունը, ֆունկցիոնալությունն ու էկոլոգիապես մաքրությունը: 

Իսկ որպեսզի երկար չփնտրեք, խորհուրդ ենք տալիս ընտրել կահույք հենց մեր մանկական կահույքի բազմազան ու որակյալ տեսականուց։ 



Ե՞րբ պատվիրել ապակե լոգախցիկը՝ սալիկապատումից առա՞ջ, թե՞ հետո

Ե՞րբ պատվիրել ապակե լոգախցիկը՝ սալիկապատումից առա՞ջ, թե՞ հետո

Լոգասենյակի վերանորոգման ընթացքում հեշտ է բաց թողնել այն ճիշտ պահը, երբ պետք է զբաղվել լոգախցիկի ապակե միջնորմով։ Ապակին նախապես պատվիրելը կարող է հարմար թվալ․ մինչ վարպետները սալիկապատում են լոգասենյակը, այն արդեն


Ժամանակակից կոմերցիոն շենքերի ճակատների դիզայնի գաղափարներ

Ժամանակակից կոմերցիոն շենքերի ճակատների դիզայնի գաղափարներ

Կոմերցիոն շենքի ճակատը շատ ավելին է, քան պարզապես արտաքին հարդարանքը։ Այն ձևավորում է բիզնեսի մասին առաջին տպավորությունը, պաշտպանում շենքը եղանակային ազդեցություններից, նպաստում ներքին տարածքների հարմարավետությանը


Ինչպիսի՞ պատուհաններն են իրականում նվազեցնում դրսի աղմուկը

Ինչպիսի՞ պատուհաններն են իրականում նվազեցնում դրսի աղմուկը

Մարդաշատ ճանապարհին նայող ննջասենյակը կարող է լրջորեն խանգարել լիարժեք հանգստին։ Ավտոմեքենաների, մոտոցիկլետների, ավտոբուսների ձայները, ազդանշանները և գիշերային երթևեկությունը ստեղծում են մշտական աղմուկ, որի դեմ


Երբ պատուհանը փակ է, բայց այնուամենայնիվ փչում է․ 10 թաքնված պատճառ, թե ինչու են առաջանում քամու ներթափանցում եվ ջրի արտահոսք

Երբ պատուհանը փակ է, բայց այնուամենայնիվ փչում է․ 10 թաքնված պատճառ, թե ինչու են առաջանում քամու ներթափանցում եվ ջրի արտահոսք

Պատուհանը կարող է ամբողջությամբ փակ լինել, բայց,միևնույն է, ներս թողնել սառը օդ, փողոցի աղմուկ, փոշի կամ անձրևաջուր։ Խնդիրը միշտ չէ, որ ակնհայտ է։ Շատ դեպքերում դրա պատճառը թաքնված է փեղկի սեղմման ուժի, ջրահեռացման համակարգի


Հարցեր, որոնք կարելի է ուղղել ՊՎՔ պատուհաններ մոնտաժող- տեղադրողին

Հարցեր, որոնք կարելի է ուղղել ՊՎՔ պատուհաններ մոնտաժող- տեղադրողին

Տան սեփականատիրոջ ստուգաթերթ՝ ձեր բյուջեն, հարմարավետությունն ու երաշխիքը պաշտպանելու համար



ՊՎՔ պատուհաններ ընտրելիս շատերը հիմնական ուշադրությունը դարձնում են գնին և արտաքին տեսքին։


12345 ››