Անուն/Ազգանուն:

Էլ. փոստ:

Հարց:



 
ArtlenPlast

Ինչպե՞ս գրագետ վերափոխել փոքր տարածքով լոգասենյակը

Ինչպե՞ս գրագետ վերափոխել փոքր տարածքով լոգասենյակը
Լոգասենյակը յուրաքանչյուր տան կամ բնակարանի անբաժանելի մասն է կազմում, սակայն շատ բնակարաններում լոգարանի տարածքը չափազանց փոքր է լինում: Բայց դա մեծ խնդիր չէ, եթե իմանաք, թե ինչպես կարելի է խելամտորեն օգտագործել տարածքը:
Առաջին բանը, որին արժե ուշադրություն դարձնել, գույնն է: Ընտրեք բաց երանգներ․ այդ կերպ տարածությունն ավելի ընդարձակ է երևում:

Ապա վերանորոգման ընթացքում ուշադրություն դարձրեք հետևյալ գործոններին:
  • Ցանկալի է կերամիկական սալիկները տեղադրել 450 անկյունագծով, որի շնորհիվ կստեղծվի ընդարձակ տարածության պատրանք:
  • Վաննա՞, թե՞ լոգախցիկ. փոքր տարածքներում ցանկալի է նախապատվությունը տալ ցնցուղին, և դրանով էլ խնայել տարածություն: Հետագայում այդ տարածությունը կարելի է օգտագործել՝ տեղադրելով պահարան կամ լվացքի մեքենա:
  • Գտե՛ք տարածք մեծ հայելու համար: Ցանկալի է այն կախել լվացարանի վերևում: Հայելին նաև կիրականացնի տարածքի վիզուալ մեծացման գործառույթ: Սակայն, եթե տարածությունը չի ներում մեծի փոխարեն կարելի է տեղադրել միջին կամ փոքր չափսի հայելի՝ որպես կերամիկական սալիկի դեկոր: Այսպիսի էֆեկտ ունեն նաև փայլուն սալիկները և կախովի փայլուն առաստաղները:
  • Լոգասենյակում անկյունները պետք է օգտագործել պահարանների և դարակների տեղակայման համար: Ինչպես նաև, անկյուններում կարելի է տեղադրել, օրինակ լվացարան, անկյունային լոգախցիկ և այլն:
  • Լոգասենյակի վերանորոգման ժամանակ պետք է ուշադրություն դարձնել հատկապես ճիշտ առաստաղի ընտրությանը: Դրա նորոգման համար արժե օգտագործել գիպսակարտոն կամ սպիտակ ներկ: Սակայն, եթե Ձեր ֆինանսական հնարավորությունները թույլ կտան, կարող եք առաստաղը ձևավորել հայելային կամ վիտրաժե ոճով, որը ավելի ընդարձակ ցույց կտա տարածքը: Կարելի է նաև առաստաղին վիզուալ բարձր տեսք հաղորդել՝ օգտագործելով ուղղահայաց նախշերով սալիկներ:
  • Իսկ վերջում՝ նաև լուսավորության մասին, որը լոգասենյակում շատ մեծ դեր է կատարում: Այս դեպքում բավական է օգտագործել հավասարաչափ պայծառ լուսավորություն՝ առաստաղի լուսավորմամբ: Եթե կա հնարավորություն, նաև լվացարանի շուրջը տեղադրեք կողային լույսեր:



  • Վերոնշյալ մեթոդները կարելի է օգտագործել, ինչպես առանձին, այնպես էլ համակցված տարբերակով: Նույնիսկ ամենափոքր լոգասենյակը կարելի է վերածել ֆունկցիոնալ և շատ յուրահատուկ լոգարանի:



    Ե՞րբ պատվիրել ապակե լոգախցիկը՝ սալիկապատումից առա՞ջ, թե՞ հետո

    Ե՞րբ պատվիրել ապակե լոգախցիկը՝ սալիկապատումից առա՞ջ, թե՞ հետո

    Լոգասենյակի վերանորոգման ընթացքում հեշտ է բաց թողնել այն ճիշտ պահը, երբ պետք է զբաղվել լոգախցիկի ապակե միջնորմով։ Ապակին նախապես պատվիրելը կարող է հարմար թվալ․ մինչ վարպետները սալիկապատում են լոգասենյակը, այն արդեն


    Ժամանակակից կոմերցիոն շենքերի ճակատների դիզայնի գաղափարներ

    Ժամանակակից կոմերցիոն շենքերի ճակատների դիզայնի գաղափարներ

    Կոմերցիոն շենքի ճակատը շատ ավելին է, քան պարզապես արտաքին հարդարանքը։ Այն ձևավորում է բիզնեսի մասին առաջին տպավորությունը, պաշտպանում շենքը եղանակային ազդեցություններից, նպաստում ներքին տարածքների հարմարավետությանը


    Ինչպիսի՞ պատուհաններն են իրականում նվազեցնում դրսի աղմուկը

    Ինչպիսի՞ պատուհաններն են իրականում նվազեցնում դրսի աղմուկը

    Մարդաշատ ճանապարհին նայող ննջասենյակը կարող է լրջորեն խանգարել լիարժեք հանգստին։ Ավտոմեքենաների, մոտոցիկլետների, ավտոբուսների ձայները, ազդանշանները և գիշերային երթևեկությունը ստեղծում են մշտական աղմուկ, որի դեմ


    Երբ պատուհանը փակ է, բայց այնուամենայնիվ փչում է․ 10 թաքնված պատճառ, թե ինչու են առաջանում քամու ներթափանցում եվ ջրի արտահոսք

    Երբ պատուհանը փակ է, բայց այնուամենայնիվ փչում է․ 10 թաքնված պատճառ, թե ինչու են առաջանում քամու ներթափանցում եվ ջրի արտահոսք

    Պատուհանը կարող է ամբողջությամբ փակ լինել, բայց,միևնույն է, ներս թողնել սառը օդ, փողոցի աղմուկ, փոշի կամ անձրևաջուր։ Խնդիրը միշտ չէ, որ ակնհայտ է։ Շատ դեպքերում դրա պատճառը թաքնված է փեղկի սեղմման ուժի, ջրահեռացման համակարգի


    Հարցեր, որոնք կարելի է ուղղել ՊՎՔ պատուհաններ մոնտաժող- տեղադրողին

    Հարցեր, որոնք կարելի է ուղղել ՊՎՔ պատուհաններ մոնտաժող- տեղադրողին

    Տան սեփականատիրոջ ստուգաթերթ՝ ձեր բյուջեն, հարմարավետությունն ու երաշխիքը պաշտպանելու համար



    ՊՎՔ պատուհաններ ընտրելիս շատերը հիմնական ուշադրությունը դարձնում են գնին և արտաքին տեսքին։


    12345 ››