
Խորհուրդներ՝ ինչպես ընտրել լոգախցիկ![]() Ներկայումս լոգարանում լոգախցիկի ունանելը պոպուլյար է, համարվում է նորաձև։
Լոգախցիկի ամենատարածված տարբերակը շարժվող դռներով մոդելներն են: Այս մոդելները, իրենց կոնստրուկցիայի շնորհիվ, խնայում են բավականին մեծ տարածություն։
Կոմպակտ լոգախցիկը կատարյալ լուծում է տարածքի ընդարձակությունը մեծացնելու համար: Բացի այդ, պետք է ուշադրություն դարձնել լոգախցիկի պատրաստման նյութին և ջերմաստիճանի տատանումների նկատմամբ դիմադրողականությանը:
Կան նաև համակցված տարբերակներ, որոնք ներառում են միաժամանակ ավազան (տական) և լոգարան: Այս տարբերակում հնարավոր է համատեղել լոգարանի և լոգախցիկի բոլոր առավելությունները։
Լոգախցիկները լինում են բաց և փակ տիպի: Փակ լոգախցիկները պաշտպանված են բոլոր կողմերից՝ հատուկ գմբեթով և ավազանով։ Այս տեսակի խցիկների առավելությունը ամրությունն է, ընդհուպ մի քանի գործառույթներ համադրելու հնարավորությունը՝ հիդրոմասաժ և այլն։ Լոգախցիկի դռներն ամենից հաճախ ապակուց են, որոնք կարող են լինել անփայլ կամ թափանցիկ։
Այս մոդելների առանձնահատկությունը տանիքի (վերին հիմքի) բացակայությունն է: Դրանք ներառում են շարժական շիրմա և ավազան: Բաց լոգախցիկներն ապահովում են բնական օդափոխություն, քիչ տեղ են զբաղեցնում, սակայն չունեն ներկառուցված ֆունկցիոնալ հնարավորություններ։
Լոգախցիկի որակը ուղղակիորեն կախված է ավազանի նյութի ընտրությունից:
Պողպատե ավազանները աչքի են ընկնում ամրությամբ և դիմացկունությամբ:
Չուգունե ավազանները աչքի են ընկնում երկարաժամկետ գործարկմամբ և քերծվածքների նկատմամբ բարձր դիմացկունությամբ։
Կերամիկական ավազանները ունեն էսթետիկ տեսք, սակայն պաշտպանված չեն մեխանիկական վնասներից:
Մարմարե ավազանները մեծապես դիմացկուն են, պահպանում են ջերմաստիճանը բավականին երկար ժամկետով, սակայն ունեն բարձր գին:
Ակրիլային ավազանները էժան են, հեշտ տեղադրվող և ոճային:
Ըստ ձևի ավազանները բաժանվում են հետևյալ տիպերի՝ կլոր և ուղղանկյուն, բարձր և ցածր: Ձևով կլոր ավազաններն առավել էլեգանտ տեսք ունեն և ավելի քիչ տեղ են զբաղեցնում։
Ներկայումս լոգախցիկի գործառույթները չեն սահմանափակվում միայն ցնցուղով․ ժամանակակից լոգախցիկը կարող է ներառել նաև լրացուցիչ ֆունկցիոնալ մասեր։
ALP ընկերությունն առաջարկում է լոգախցիկների ամենալայն և ամենաբազմազան տեսականին՝ մատչելի գներով: Ընտրված ապրանքի մոնտաժն ու առաքումը Երևանի տարածքում անվճար է։
|










