
Ե՞րբ է անհաժեշտ փոխել պատուհանների հերմետիկ ժապավենները (թաղանթները)![]() Պլաստիկ պատուհանները հատկապես մեծ մասսայականություն են վայելում, քանի որ դիմացկուն են, պրակտիկ և ունեն մատչելի գին:
Չնայած պատուհանները երկար տարիներ պահպանում են իրենց սկզբնական տեսքը, սակայն ապահովագրված չեն այնպիսի խնդիրներից, ինչպիսիք են՝ միջանցիկ քամիները, փողոցի փոշին և այլն: Իսկ այս ամենի պատճառը հաճախ կարող է հանդիսանալ հնացած հերմետիկ նյութը կամ ժապավենը։
Հերմետիկ նյութի հիմնական գործառույթը թաղանթը կամ ժապավենը պատուհանի շրջանակին կիպ սեղմված լինելն է, ինչը նպաստում է պատուհանի հերմետիկությանը։ Այն կանխարգելում է սառը օդի ներթափանցումը, ապահովում է ձայնաջերմամեկուսիչ ռեժիմ, ինչպես նաև երկարեցնում է պատուհանների օգտագործման ժամկետը: Հերմետիկ նյութերը կարելի է տարբերակել ըստ բաղադության:
Գոյություն ունեն նաև ջերմապլաստիկ էլաստոմերից և փրփրառետինից պատրաստված հերմետիկ նյութեր։ Սակայն վերջիններս ճաքում են բարձր ջերմաստիճանի պայմաններում, նաև՝ բավականաչափ ամուր չեն։
Ամռանը կարող եք ինքներդ ստուգել հերմետիկ նյութի որակը: Այդ նպատակով, պատուհանի թաղանթի և շրջանակի միջև տեղադրեք թղթի թերթ, որը չպետք է սայթաքի: Այդ պարագայում, հնարավոր է բաց հատվածի առկայություն։
Օգտագոման կանոնների խախտումը հերմետիկ նյութերի վաղաժամ անօգտագործելի դառնալու պատճառներից մեկն է։ Այդ հանգամանքը հաշվի առնելով՝ հնարավորինս ճիշտ կերպով պետք է խնամել հերմետիկ ժապավենը։
ALP ընկերությունը առաջարկում է հերմետիկ նյութերի լայն տեսականի, որը թույլ կտան պահպանել ջերմությունը և կապահովի հիանալի ձայնամեկուսացման ռեժիմ ձեր պատուհանների համար:
|










