Անուն/Ազգանուն:

Էլ. փոստ:

Հարց:



 
ArtlenPlast

Պլաստիկ պատուհանների վակումային միջադիրների տեսակները

Պլաստիկ պատուհանների վակումային միջադիրների տեսակները
Պատուհանի կոնստրուկցիայի պարտադիր մաս է կազմում միջադիրը կամ ամրակցիչը։ Էլաստիկ, բայց բավականին ամուր այս բաղադրիչն ապահովում է ապակեփաթեթի ամուր տեղակայումը պատուհանի շրջանակի մեջ:

Ի՞նչ է պատուհանի ռետինե միջադիրը և ինչո՞ւ են անհրաժեշտ


Դրանք հատուկ նյութեր են, որոնք օգտագործվում են պատուհանները օդից և խոնավությունից պաշտպանելու համար: Օգտագործվում են պատուհանի շրջանակի և ապակեփաթեթի արանքում տեղադրելու համար, որպեսզի դրսի օդը և խոնավությունը չներթափանցեն սենյակ: Հերմետիկ ռետինե միջադիրները օգնում են պահպանել ներսի կայուն ջերմաստիճանը և պաշտպանում տարածքը փողոցի աղմուկից, նաև կանխում են պատուհանների շրջանակների կեղտոտումն ու մաշումը:

Ռետինե կամ կաուչուկից միջադիրներ


Դրանք ամենադիմացկուն և ամուր տարբերակներն են․ պատրաստված են այնպիսի նյութերից, որոնք արտաքին միջավայրի ու խոնավության նկատմամբ ունեն բարձր կայունություն։ Ռետինե և կաուչուկից միջադիրներն օժտված են մեծ ճկունությամբ, ինչը թույլ է տալիս հեշտությամբ հարմարվել ջերմաստիճանի փոփոխություններին և պատուհանի շրջանակի դեֆորմացիաներին: Այդ հատկության շնորհիվ դրանք դիմանում են բարձր և ցածր ջերմաստիճանում, ինչպես նաև՝ բարձր խոնավությամբ գոտիներում։

Սիլիկոնե միջադիրներ


Սիլիկոնե միջադիրները կամ վակումային ամրակցիչները ևս ունեն բարձր դիմադրողականություն արտաքին ագրեսիվ միջավայրի և խոնավության նկատմամբ, բայց ավելի քիչ ճկուն ու դիմացկուն են, քան փրփրապոլիուրեթանային նյութերը։

Պոլիէթիլենային և այլ հավելումներով միջադիրներ


Դրանք ևս պատուհանները օդից և խոնավությունից պաշտպանելու համար են։ Պատրաստվում են հիմնականում պոլիէթիլենից, ներսում՝ փրփրապոլիուրեթանի կամ պոլիուրեթանի որոշակի պարունակությամբ: Վերջիններիս շնորհիվ նյութը դառնում է ավելի ամուր ու դիմացկուն, քան պարզապես պոլիէթիլենն է, և ապահովում են ավելի արդյունավետ պաշտպանություն խոնավության ու օդի հոսանքների նկատմամբ։ Այս տիպի ամրակցիչներն ունեն նաև բարձր դիմադրողականություն ձգման և ճկման նկատմամբ, ինչն օգնում է ադապտացվել ջերմաստիճանային փոփոխություններին և պատուհանի շրջանակի դեֆորմացիաներին:

Ինչպե՞ս փոխարինել պատուհանների միջադիրները


Փոխարինումը իրականացվում է հետևյալ քայլերով․

  • Պատրաստեք այն գործիքներն ու նյութերը, որոնք անհրաժեշտ կլինեն ձեզ` միջադիրը փոխարինելու համար (մկրատ, փոքր դանակ, յուղ և նոր միջադիրը);
  • Հին միջադիրի հեռացում պատուհանի շրջանակից՝ մկրատի կամ դանակի օգնությամբ. հարկ է հեռացնել զգուշորեն, որպեսզի չվնասեք շրջանակը;
  • Դրանից հետո անհրաժեշտ է չոր շորով սրբել պատուհանի շրջանակը՝ հին նյութի մնացորդներն ու կուտակված կեղտը հեռացնելու համար;
  • Պատուհանի շրջանակին փոքր քանակությամբ առաձգական յուղ քսեք՝ նոր միջադիրը հեշտ տեղադրելու համար;
  • Տեղակայեք նոր միջադիրը։

  • ԱԼՊ խանութ-սրահներում առկա է պլաստիկ պատուհանների ռետինե վակումային միջադիրների լայն տեսականի: Անհրաժեշտության դեպքում ընկերության աշխատակիցներն իրենք են իրականացնում միջադիրների (ամրակցիչների) փոխարինումը՝ ընդունելի պայմաններով և մատչելի գներով:



    Ե՞րբ պատվիրել ապակե լոգախցիկը՝ սալիկապատումից առա՞ջ, թե՞ հետո

    Ե՞րբ պատվիրել ապակե լոգախցիկը՝ սալիկապատումից առա՞ջ, թե՞ հետո

    Լոգասենյակի վերանորոգման ընթացքում հեշտ է բաց թողնել այն ճիշտ պահը, երբ պետք է զբաղվել լոգախցիկի ապակե միջնորմով։ Ապակին նախապես պատվիրելը կարող է հարմար թվալ․ մինչ վարպետները սալիկապատում են լոգասենյակը, այն արդեն


    Ժամանակակից կոմերցիոն շենքերի ճակատների դիզայնի գաղափարներ

    Ժամանակակից կոմերցիոն շենքերի ճակատների դիզայնի գաղափարներ

    Կոմերցիոն շենքի ճակատը շատ ավելին է, քան պարզապես արտաքին հարդարանքը։ Այն ձևավորում է բիզնեսի մասին առաջին տպավորությունը, պաշտպանում շենքը եղանակային ազդեցություններից, նպաստում ներքին տարածքների հարմարավետությանը


    Ինչպիսի՞ պատուհաններն են իրականում նվազեցնում դրսի աղմուկը

    Ինչպիսի՞ պատուհաններն են իրականում նվազեցնում դրսի աղմուկը

    Մարդաշատ ճանապարհին նայող ննջասենյակը կարող է լրջորեն խանգարել լիարժեք հանգստին։ Ավտոմեքենաների, մոտոցիկլետների, ավտոբուսների ձայները, ազդանշանները և գիշերային երթևեկությունը ստեղծում են մշտական աղմուկ, որի դեմ


    Երբ պատուհանը փակ է, բայց այնուամենայնիվ փչում է․ 10 թաքնված պատճառ, թե ինչու են առաջանում քամու ներթափանցում եվ ջրի արտահոսք

    Երբ պատուհանը փակ է, բայց այնուամենայնիվ փչում է․ 10 թաքնված պատճառ, թե ինչու են առաջանում քամու ներթափանցում եվ ջրի արտահոսք

    Պատուհանը կարող է ամբողջությամբ փակ լինել, բայց,միևնույն է, ներս թողնել սառը օդ, փողոցի աղմուկ, փոշի կամ անձրևաջուր։ Խնդիրը միշտ չէ, որ ակնհայտ է։ Շատ դեպքերում դրա պատճառը թաքնված է փեղկի սեղմման ուժի, ջրահեռացման համակարգի


    Հարցեր, որոնք կարելի է ուղղել ՊՎՔ պատուհաններ մոնտաժող- տեղադրողին

    Հարցեր, որոնք կարելի է ուղղել ՊՎՔ պատուհաններ մոնտաժող- տեղադրողին

    Տան սեփականատիրոջ ստուգաթերթ՝ ձեր բյուջեն, հարմարավետությունն ու երաշխիքը պաշտպանելու համար



    ՊՎՔ պատուհաններ ընտրելիս շատերը հիմնական ուշադրությունը դարձնում են գնին և արտաքին տեսքին։


    12345 ››