Անուն/Ազգանուն:

Էլ. փոստ:

Հարց:



 
ArtlenPlast

Պլաստիկ պատուհանների մոնտաժման 10 տարածված սխալները

Պլաստիկ պատուհանների մոնտաժման 10 տարածված սխալները

Մետաղապլաստե պատուհանների աշխատանքի որակը և երկարակեցությունը մեծամասամբ կախված է մոնտաժից: Դիտարկենք հիմնական սխալները, որոնք սովորաբար կատարվում են ապակեպատման ընթացքում:

  • Ոչ որակյալ նախապատրաստական աշխատանքներ, որոնք հանգեցնում են լուսամուտախորշի վատ մաքրման․ մակերեսը մնում է խորդուբորդ, և մոնտաժման փրփուրը այդպիսի դեպքերում չի կարողանում ամբողջովին փակել բոլոր անցքերը, որն էլ հետագայում նպաստում է կոնդենսատի կուտակմանը:
  • Պատուհանը չափերով չի համապատասխանում․ անհամապատասխան չափերի պրոֆիլը թույլ չի տալիս լիարժեք տեղավորել մեկուսիչը (լուսամուտախորշի և շրջանակի մինչև անցքը չպետք է գերազանցի 4սմ-ը): Սխալ ընտրված պրոֆիլը կնպաստի պատուհաններից օդի ու խոնավության ներթափանցմանը:
  • Լուսամուտախորշի ոչ բավարար խորություն։ Պատուհանի՝ արտաքին պատին մոտիկ տեղադրումը կհանգեցնի ապակու սառեցման, և, որպես հետևանք, նաև՝ կոնդենսատի կուտակման:
  • Լուսամուտախորշի ոչ պատշաճ մաքրում: Նոր պատուհաններ տեղադրելիս լուսամուտախորշում մնում է փոշի և ամրացնող ժապավենի մասնիկներ, որոնք խանգարում են, որպեզի փրփուրը հնարավորինս լավ ամրանա հիմքին: Այսպիսով, ոչ ճիշտ մաքրման հետևանքով նոր պատուհաններից կարող է օդ ու քամի անցնել:
  • Համակարգի անորակ տեղադրումը: Պետք չէ մեծ տարածություն թողնել շեպի և պատուհանի միջև․ հեռավորությունը պետք է լինի առավելագույնը 4 սմ:
  • Պատերի ջերմամեկուսացման տեխնոլոգիայի խախտման պարագայում ի հայտ է գալիս սառը կամուրջներ առաջանալու ռիսկ: Դրանից խուսափելու համար, պատուհանները պետք է տեղադրել միաշերտ պատի կենտրոնում, երկշերտ պատի դեպքում՝ մեկուսիչի կողքի հատվածում, եռաշետի դեպքում՝ ջերմամեկուսիչ հարթության վրա։
  • Պատուհանի ներքևի հատվածի տախտակի բացակայություն։ Նման թերությունը հանգեցնում է պլաստիկ պատուհանի շրջանակի տակ խոնավության ներթափանցման: Ներքևի հատվածի տախտակը պետք է շրջանակից նեղ լինի, ինչն էլ հնարավորություն կտա տեղադրելու պատուհանագոգը:
  • Մեկուսիչ ժապավենի բացակայությունը հանգեցնում է պատուհանների արագ մաշվելուն: Մեկուսիչը պետք է ներսից պաշտպանել գոլորշիամամեկուսիչ նյութով, իսկ դրսի կողմից՝ գորոշիաթափանց նյութով:
  • Ջրահեռացման անցքերի խցանումը նպաստում է պլաստիկ պատուհանների հերմետիկության նվազեցմանը:
  • Կոնստրուկցիայի դիմացկունության ու ամրության համար վտանգ է ներկայացնում ամրակների ֆիքսումը՝ առանց նախնական չափանշման: Ամրակցող տարրերը ոչ մի դեպքում չպետք է դիմադրեն ջերմային դեֆորմացիաներին:
  • Նստեցնող պատյանի բացակայությունը հագեցնում է լուսամուտախորշի կողմից շրջանակի սեղմման ու պլաստիկի դեֆորմացիայի:





  • Ե՞րբ պատվիրել ապակե լոգախցիկը՝ սալիկապատումից առա՞ջ, թե՞ հետո

    Ե՞րբ պատվիրել ապակե լոգախցիկը՝ սալիկապատումից առա՞ջ, թե՞ հետո

    Լոգասենյակի վերանորոգման ընթացքում հեշտ է բաց թողնել այն ճիշտ պահը, երբ պետք է զբաղվել լոգախցիկի ապակե միջնորմով։ Ապակին նախապես պատվիրելը կարող է հարմար թվալ․ մինչ վարպետները սալիկապատում են լոգասենյակը, այն արդեն


    Ժամանակակից կոմերցիոն շենքերի ճակատների դիզայնի գաղափարներ

    Ժամանակակից կոմերցիոն շենքերի ճակատների դիզայնի գաղափարներ

    Կոմերցիոն շենքի ճակատը շատ ավելին է, քան պարզապես արտաքին հարդարանքը։ Այն ձևավորում է բիզնեսի մասին առաջին տպավորությունը, պաշտպանում շենքը եղանակային ազդեցություններից, նպաստում ներքին տարածքների հարմարավետությանը


    Ինչպիսի՞ պատուհաններն են իրականում նվազեցնում դրսի աղմուկը

    Ինչպիսի՞ պատուհաններն են իրականում նվազեցնում դրսի աղմուկը

    Մարդաշատ ճանապարհին նայող ննջասենյակը կարող է լրջորեն խանգարել լիարժեք հանգստին։ Ավտոմեքենաների, մոտոցիկլետների, ավտոբուսների ձայները, ազդանշանները և գիշերային երթևեկությունը ստեղծում են մշտական աղմուկ, որի դեմ


    Երբ պատուհանը փակ է, բայց այնուամենայնիվ փչում է․ 10 թաքնված պատճառ, թե ինչու են առաջանում քամու ներթափանցում եվ ջրի արտահոսք

    Երբ պատուհանը փակ է, բայց այնուամենայնիվ փչում է․ 10 թաքնված պատճառ, թե ինչու են առաջանում քամու ներթափանցում եվ ջրի արտահոսք

    Պատուհանը կարող է ամբողջությամբ փակ լինել, բայց,միևնույն է, ներս թողնել սառը օդ, փողոցի աղմուկ, փոշի կամ անձրևաջուր։ Խնդիրը միշտ չէ, որ ակնհայտ է։ Շատ դեպքերում դրա պատճառը թաքնված է փեղկի սեղմման ուժի, ջրահեռացման համակարգի


    Հարցեր, որոնք կարելի է ուղղել ՊՎՔ պատուհաններ մոնտաժող- տեղադրողին

    Հարցեր, որոնք կարելի է ուղղել ՊՎՔ պատուհաններ մոնտաժող- տեղադրողին

    Տան սեփականատիրոջ ստուգաթերթ՝ ձեր բյուջեն, հարմարավետությունն ու երաշխիքը պաշտպանելու համար



    ՊՎՔ պատուհաններ ընտրելիս շատերը հիմնական ուշադրությունը դարձնում են գնին և արտաքին տեսքին։


    12345 ››